Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հինգ ամենաօգտակար համեմունքները. 1in.am

Հինգ ամենաօգտակար համեմունքները. 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 5 ամենաօգտակար համեմունքները:

Դարչին՝ սնունդ ուղեղի համար

Վերջերս հետազոտողները պարզել են, որ դարչինը բացի լավ համեմունք լինելուց՝ նաև բարձրացնում է տեղեկություն յուրացնելու մարդու ունակությունները: Դարչինը նաև օգնում է ավելի լավ վերահսկել շաքարի մակարդակն արյան մեջ:

Քրքում` ցավազրկող

Հնդկաստանում քրքումով մածուկը պարբերաբար դնում են վերքերի վրա, քանի որ այն արագացնում է ապաքինումը: Այս համեմունքի հիմնական մոլեկուլը՝ քուրքումինը, հզոր հակաօքսիդանտ է, որն ունի հակաբորբոքային հատկություններ: Քուրքումինը նաև մեղմացնում է արթրիտների, վնասվածքների, ատամի ցավը:

Կոճապղպեղ՝ օգտակար է ստամոքսի համար

Կոճապղպեղը՝ իմբիրը, հանգստացնում է մարսողական համակարգը՝ նպաստելով ստամոքսի որոշ խնդիրներից ձեռբազատվելուն: Այն հատկապես օգտակար է հղիության վաղ շրջանում տոքսիկոզի խնդիր ունեցող կանանց համար: Օգնում է կարգավորել աղիների և ստամոքսի աշխատանքը:

Շաֆրան՝ հակադեպրեսանտ

Այս համեմունքն ավանդական պարսկական բժշկության մեջ վաղուց օգտագործվել է որպես տրամադրությունը բարձրացնող միջոց: Շաֆրանի էքսրակտն ավելացնում է ուղեղի կողմից սերոտոնինի՝ «ուրախության հորմոնի» արտադրությունը:

Կայնեյան պղպեղ՝ ճարպ այրող

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կապսիացինը՝ չիլի և կայենյան պղպեղներում հանդիպող հզոր բաղադրիչը, ազդում է նյութափոխանակության գործընթացների վրա և ուժեղացնում է օրգանիզմի հնարավորությունները ճարպերն այրելու գործում, ինչն օգնում է նիհարել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. usefood.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ